Հնդկաստանում կործանիչը բախվել է թռչունների երամին` դժվարությամբ խուսափելով կործանումից

19:21 • 30.06.19

Հնդկաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Jaguar կործանիչը օդ բարձրանալիս բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով դժվարությամբ է խուսափել կործանումից:

Ինչպես տեղեկացնում է The Hindustan Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, թռչուններն ու հնդկական կործանիչն օդում բախվել են միմյանց:

Բախումից հետո ռամբակոծիչ-կործանիչ ինքնաթիռի շարժիչներից մեկն անմիջապես խափանվել է, և օդաչուն ստիպված է եղել ցած նետել ողջ զինամթերքն ու բաքերը:

«Օդաչուն ցած է նետել վառելիքի բաքերը, այդ թվում` 10 կգ կշռող փորձնական ռումբը, որպեսզի կարողանա բարձրություն հավաքել», - նշել է աղբյուրը:

Նշվում է, որ օդանավից ցած նետված առարկաները գետնին հասնելով պայթել են: Ավելի ուշ օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել աշխատող շարժիչի օգնությամբ: