«Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այս համազգեստը և ուսադիրները կրողներն անմնացորդ ծառայում են իրենց իրավունքին». վարչապետը՝ Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ գլխավոր դատախազ,
Վճռաբեկ դատարանի մեծարգո՛ նախագահ,
Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Պետական այրեր, հյուրեր,
Դատախազության հարգելի՛ աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առիթով: Ինչո՞ւ եմ ասում՝ մեզ բոլորիս, որովհետև այն խոսակցությունը, որ այս դահլիճում սկսել ենք նախորդ տարի, ըստ էության, շարունակվում է և դեռ պիտի շարունակվի ոչ միայն դատախազությունում, այլև ընդհանրապես ողջ իրավապահ և պետական համակարգում:
Մեր նպատակադրումը և մտածումը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության աշխատողի օրը համարի նաև իր օրը, որովհետև դատախազության բովանդակային ամենաէական գործառույթն ի վերջո քաղաքացիների իրավունքները և պետության շահերը և արժեքները պաշտպանելը և պահպանելն է:
Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված: Այդ հոդվածից երկու նշում եմ արել ինձ համար, որ ուզում եմ հիմա մեջբերել: Մեջբերում առաջին. «Օրենքը պատժում է հանցավորը. ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցումի մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն»: Երկրորդ մեջբերում. «Իրավադատության մեջ է ազգի կյանքը, և այս օրենքի վրա միայն կարող է մի ազգ առաջանալ», այսինքն՝ առաջընթաց ունենալ:
Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է. երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Եվ այս իրողությունը մեր դասական գրականության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել և մեր բանահյուսության մեջ: Ինչպես, օրինակ, հանրահայտ պատվածքներ կան այս թեմայով: Ես այս պահին մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը և արդարադատությունը պիտի կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է. «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Ցավոք սրտի, շատ երկար ժամանակ մեր իրավական համակարգը, իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Ես հատուկ մեջբերեցի դասականներին, որպեսզի իմ խոսքն ընթացիկ ժամանակի կոնյուկտուրայի համատեքստում չքաղաքականացվի: Ես մեջբերեցի մեր դասական գրականությունից, մեր պատմության համատեքստում, որպեսզի ցույց տամ, որ դա ամենևին էլ նոր խնդիր չէ, վերջին տասնամյակների խնդիր չէ: Այդ խնդիրը շատ երկար ժամանակ, երբեմն հատվածաբար ուղեկցել է մեզ, և հիմա հենց այս խնդրի լուծումն է մեր և առաջին հերթին՝ դատախազության ամենակարևոր առաքելությունը: Հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր մարդ Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա, որ ինքը մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են մարդիկ իրենց պաշտպանված զգում, և ընտանիքում մարդիկ իրենց պաշտպանված պիտի զգան նույնքան, ինչպես կայացած պետությունում են պաշտպանված զգում: Սա չափազանց կարևոր առաքելություն է, և այդ առաքելության մեջ, իհարկե, դատախազությունն ունի առաջնորդող դերակատարում:
Իրավունքը Հայաստանի Հանրապետությունում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը և այս ուսադիրները կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունքից: Եվ այս առաքելությունը, իսկապես, պատմական, շրջադարձային և, ես չեմ վախենա ասել նույնիսկ՝ հեղափոխական նշանակություն ունի:
Այս առումով ուզում եմ ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ: Սա չի նշանակում՝ անթերի, ես կարծում եմ՝ մեզանից ոչ մեկի գործունեությունն անթերի չէ, և, ցավոք, դժվար է ասել` կկարողանանք մենք հասնել կատարելիության, թե ոչ: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ:
Այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ և ամեն օրվա, ամեն տարվա հետ Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիներ, բոլոր քաղաքացիները կտեսնեն, որ դատախազությունն իրենց դատախազությունն է, իրենց ապագան ապահովող դատախազությունն է:
Առաջիկա մեր անելիքներն այս առումով շատ պարզ են. հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը: Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը: Հանցագործի տեղը բանտում է և հանցագործի տեղն այնտեղ է, հանցագործն ազատության մեջ պիտի հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են: Գլխավոր դատախազը նշեց, ես ուզում եմ շեշտել, որ կոռուպցիայի դեմ պայքարում, այո՛, մեր գործունեությունը, դատախազության գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիա: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի կողմից, թե թույլ է տրվում այսօր գործող պաշտոնյայի կողմից: Այս առումով մենք իսկապես անցյալի և ապագայի ճամփաբաժանի և խաչմերուկի առաջ ենք կանգնած, և ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարևոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաև փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է և ապագայի առաջ կանաչ լույս վառելը, և այդ ապագայի հասանելիությունը, այդ պաշտպանված, իրավական, օրինական ապագայի հասանելիությունն ապահովելը:
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ գլխավոր դատախազ,
դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալ եմ»:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Էդուարդ Գասպարյանը և թիվ 2 կայազորի զինվորական դատախազ Արայիկ Պետրոսյանը։ Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրել Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը, կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 17:29 • 26.11.24 Դեղերի համար մրցունակ գնագոյացո՞ւմ եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն. Հրայր Թովմասյան
- 15:12 • 26.11.24 Ռիսկայնությունը մեծ է, որ վարկային այս գումարները ծախսվելու են բյուջեի ընթացիկ ծախսերը փակելու համար․Հրայր Թովմասյան
- 14:35 • 26.11.24 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան
- 20:38 • 25.11.24 Իշխանությունն ապամոնտաժում է 3-րդ հանրապետությունը, 4-րդը կարող է կոչվել «Արևմտյան Ադրբեջան» կամ հայ-ադրբեջանական. Արման Աբովյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 11:20 • 27/11 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա «ժողովրդավարական ուղուց». ելքը Սարգսյանի, Բաբաջանյանի, Խզմալյանի, Շիրինյանի կուսակցությունների միջոցով իշխանություններին ուժեղացնելն է. ՌԴ ԱՀԾ ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍը«Նրանք ելքը տեսնում ե
-
Իրադարձային 14:08 • 27/11 Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ) Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։ Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը:
-
Քաղաքականություն 11:58 • 27/11 Խոսել եմ մեր խմբակցության թե՛ ղեկավարի, թե՛ քարտուղարի հետ, ոչ մի հարց չի քննարկվելու իմ մասով. Գեղամ Նազարյան Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, և չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:13 • 26/11 Եգիպտոսի ափերի մոտ խորտակված զբոսանավի 17 ուղևոր շարունակում է անհետ կորած մնալ Եգիպտոսում 28 մարդու են փրկել Sea Story զբոսանավից, որը խորտակվել է Կարմիր ծովի Մարսա Ալամ քաղաքի ափերի մոտ։ Այս պահին 17 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնումները շարունակվում են, ասել է նահանգապետ Ամր Հանաֆին։&nb
-
Իրադարձային 13:08 • 26/11 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270,000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Թովմասյանն արձագանքեց, որ 9 մլն 270,000 եվրո վարկը նախատեսվում է, եթե ապահովագրվածները կանխարգելիչ կերպով այցելեն բժշկական օղակ:
-
Քաղաքականություն 11:59 • 26/11 Պաշտոններում առաջադրված մարդիկ կամ մասնակցել են հեղափոխությանը, կամ եղել են պետական կառավարման համակարգում. Փաշինյան «Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձեւերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է Փաշինյանը:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 12:48 • 26/11 Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին Իրանի և Ադրբեջանի միջև զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար ՎելայաթինՏա Աստված, որ սա շրջ
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Տնտեսություն
-
13:17 • 27.11.24 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
14:46 • 27.11.24 Յամալն այսօր կդառնա Golden Boy-ի դափնեկիր
Իրադարձային
-
15:23 • 27.11.24 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
-
14:42 • 27.11.24 Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Մամուլի տեսություն
-
08:18 • 27.11.24 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․ «Հրապարակ»
-
08:14 • 27.11.24 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»