Վարչապետը Հայկ Պետրոսյանին նշանակել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

15:33 • 01.07.19

Վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է  անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Պետրոսյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,-ասված է որոշման տեքստում։