Կանադացի ծաղրանկարչին աշխատանքից հեռացրել են Թրամփի՝ ներգաղթյալ հոր և դստեր դիերի մոտ գոլֆ խաղալու ծաղրանկարի համար (լուսանկար)

13:09 • 01.07.19

Կանադացի ծաղրանկարիչ Մայքլ Դե Ադդերին աշխատանքից հեռացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալ հոր և դստեր դիերի մոտ գոլֆ խաղալու ծաղրանկարը հրապարակելուց հետո, որը լայնորեն տարածվել է համացանցում, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ Brunswick News Inc. հրատարակչատունը սոցցանցերում ծաղրանկարի մեծ տարածում գտնելուց հետո աշխատանքից հեռացրել է ծաղրանկարչին, թեև վստահեցնում է, որ դա որևէ կապ չունի ծաղրանկարի հետ:

Ծաղրանկարը, որը Դե Ադդերը հրապարակել էր իր թվիթերյան էջում, պատկերում է Մեքսիկայի սահմանը հատելիս Ռիո Գրանդե գետում երեսնիվայր ընկած սալվադորցի հոր և դստեր կողքին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ գոլֆ խաղալիս:

«Ոչի՞նչ, որ մինչև վերջ խաղս շարունակեմ»,- ծաղրանկարում ասում է Թրամփը:

Նշվում է, որ այս նկարը ԱՄՆ նախագահի վարած կոշտ միգրացիոն քաղաքականության ակնհայտ ակնարկ է: 

Ծաղրանկարի հիմքում ընկած է 25-ամյա Օսկար Ալբերտո Մարտինեսի և նրա դստեր՝ 2-ամյա Անջի Վալերիայի վերջերս տարածված սոսկալի լուսանկարը: Դիերը հայտնաբերվել էին Մեքսիկայի Մատամորոս քաղաքի մերձակայքում: Լուսանկարում երևում էր, թե ինչպես է դուստրը հոր վերնաշապիկի տակ մտել, իսկ աջ ձեռքը գցել նրա ուսին: Նրանց մարմինները հայտնվել էին գետի ափին՝ դեն նետված գազավորված ըմպելիքի շշերի կողքին:

«Ծաղրանկարի ուրախ և տխուր կողմերը: Այսօր իմ հայրենի Նյու Բրանսուիկ նահանգի թերթերն իրենց դռները փակեցին իմ առջև»,- Դե Ադդերն իր ազատման լուրի մասին տեղեկացրել էր թվիթերյան էջում:

Նշենք, որ Brunswick News Inc. հրատարակչատունը կիրակի տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ «միանգամայն սխալ է» այն կարծիքը, թե Դե Ադդերն աշխատանքից հեռացվել է ծաղրանկարի պատճառով:

The cartoon itself is inspired by the image of Oscar Alberto Martinez Ramirez and his 23-month-old daughter Valeria

 

The pair died attempting to cross into the United States from Mexico after leaving El Salvador