Չգիտեմ՝ մանդատս վայր դնելն ում երազանքն է, բայց չեմ պատրաստվում նման բան անել. Սասուն Միքայելյան
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մանդատից հրաժարվելու մասին հարցին՝ ասաց, որ չի պատրաստվում ժողովրդի տված մանդատը վայր դնել:
«Չգիտեմ՝ մանդատս վայր դնելն ում երազանքն է: Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ իմ ժողովրդին, ու էս տարի առաջին դեպքն է, որ արդար ընտրություններ են եղել: Ես մոտ 32 հազար ձայն եմ հավաքել, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Ես էդ 300 հոգու առաջ չեմ պատասխանատու, որ խռովեմ, նեղանամ, ես խռովող տղա չեմ: Իմ գործն արել եմ, անելու եմ»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Հարցին՝ նիստերին ինչու՞ չէր մասնակցում, ասաց՝ առողջական խնդիրներ ուներ ու ցանկանում էր հասկանալ ընդհանուր իրավիճակը:










