Արմավիրի մարզում BMW-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com
Երեկ, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գյուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










