Քաղաքը չի զարգանում. Էջմիածնի բնակիչը նստացույց է սկսել քաղաքապետի հրաժարականի և նրան հանդիպելու պահանջով (տեսանյութ)
Էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանն առավոտյան ժամը 9-ից նստացույց է սկսել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով, պահանջում է հանդիպում նրա հետ։
Tert.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Դիանա Գասպարյանին բազմաթիվ հարցեր ունի։ Թե ինչ հարցերի մասին է խոսքը, Արմեն Ալեքսանյանը նշեց, որ լրատվամիջոցներին չի հայտնի, հարցերը կուղղի միայն անձամբ Դիանա Գասպարյանին։
«Մենք հեղափոխություն ենք արել, որ լավ լինի մեր քաղաքի համար, բայց մեր քաղաքը հետընթաց է ապրում։ Մենք պետք է հանդիպեինք 17։30, սակայն նա առաջարկեց քաղաքապետարանում հանդիպել, իսկ ես, քանի որ մենակ չէի, պահանջեցի այստեղ հանդիպել և պատասխանել իրեն ընտրողների հարցերին։ Դիանա Գասպարյանը 18։30-ին չեկավ»։
Քաղաքացին նաև հայտնեց, որ հանդիպել է Էջմիածնի ոստիկանապետի հետ, ով հորդորել է նստացույց չսկսել, իսկ ինքը պատասխանել է, որ իր բողոքը կդադարեցնի, երբ տա իր հարցերն ու լսի պատասխաններ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










