Գուցե ՔՊ-ում եղել են որոշ խմորումներ. Սասուն Միքայելյանը՝ ՔՊ վարչության կազմում չընդգրկվելու մասին
Ինձ երբեք չի զարմացրել վարչության անդամ լինելը կամ չլինելը, բնականաբար, ինձ ձայն չտվեցին, հիմա արդարանամ ասեմ՝ ինչու ձայն չտվեցի՞ն: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ ինչու՞ չընտրվեց ՔՊ վարչության անդամ, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Վերջինս չբացառեց, որ սա հետևանք է այն բանի, որ ինքը Աբովյանի ընտրություններում չսատարեց ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանին: Միքայելյանն ասաց, որ գուցե ՔՊ-ում եղել են խմորումներ այս հարցի վերաբերյալ. «Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ են եղել, խոսակցություններ են գնացել, դրա համար էսպես եղավ, բայց Սասուն Միքայելյանին որևէ բան չի խանգարի, որ շարունակի իր գործունեությունը»:
Հարցին՝ ովքե՞ր են եղել այդ խմորումների հեղինակները, Սասուն Միքայելյանն ասաց՝ չի ուզում անուններ տալ. «Բայց էնտեղ կան առանցքային դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու շատ մարդիկ՝ հին ՔՊ-ականներից, որ երբեք նման բանի մեջ չեն մտնում»:










