Նոր Զելանդիայում արգելվել է պոլիէթիլային տոպրակների վաճառքը

23:07 • 01.07.19

Նոր Զելանդիայում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքը: Այս մասին տեղեկանում ենք երկրի Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից:

«Ուժի մեջ մտած սահմանափակումների շնորհիվ ավելի ու ավելի քիչ պոլիէթիլենային տոպրակներ կնետվեն Նոր Զելանդիայի գետեր: Մեր երկրի ֆաունայի խոցելիությունը նույնպես կնվազի»,- հայտարարել է բնապահպանության նախարարի օգնական Յուջենի Սեյջը:

Օրենքի համաձայն՝ արգելքը վերաբերում է 70 միլիոնից պակաս հաստություն ունեցող պոլիէթիլային տոպրակներին: Վելլինգթոնը նման միջոց է ձեռք առել այն բանից հետո, երբ 65 000 քաղաքացի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելելու մասին խնդրագիր էր ստորագրել:

Նշենք, որ պոլիէթիլենային աղբն ամենադժվար տարրալուծվողներից է. դրա կենսաբանական քայքայման համար 100-500 տարի է հարկավոր, իսկ նման աղբն ամենաշատ բացասական ազդեցությունն ունենում է ծովի և օվկիանոսի ֆաունայի վրա: Վայրի բնության համաշխարհային ֆոնդի տվյալներով՝ տարեկան համաշխարհային օվկիանոս է նետվում մինչև 12 տոննա պլաստմասսա: