Իրկուտսկում ավելի քան 3000 տուն շարունակում է հեղեղված մնալ (լուսանկարներ)

13:59 • 01.07.19

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ավելի քան 3300 տուն, որտեղ բնակվում է մոտ 10 000 մարդ, շարունակում է հեղեղված մնալ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ վարարման հետևանքով հոսպիտալացվել է ավելի քան 150 մարդ, տուժել՝ 744-ը:

Ինչպես նշում է ria.ru-ն, Իրկուտսկի մարզի հինգ շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է գործում:

«Հուլիսի 1-ի դրությամբ վեց շրջանների 55 բնակավայրերում շարունակում է հեղեղված մնալ 3296 տուն, որտեղ բնակվում է 9809 մարդ, նրանցից 2681-ը երեխա են»,-ասվում է հաղորդագրությունում:

Փրկարարների տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով վնասվել է մեքենաների երթևեկության համար նախատեսված 13 կամուրջ, ջրի տակ է անցել ավտոճանապարհների յոթ հատված, չորս բնակավայր շարունակում է աշխարհից կտրված մնալ:

Հեղեղված տեղանքներից տարհանվել է 2273 մարդ:

Image result for В Иркутской области почти 3,3 тысячи домов остаются подтопленными