Ալյասկայում ռեկորդային շոգի պատճառով հրդեհներ են սկսվել (լուսանկարներ)

12:18 • 02.07.19

ԱՄՆ-ի ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում, ռեկորդային շոգի պատճառով հրդեհներ են սկսվել, հաղորդում է  pressfrom.info-ն:

Նահանգում ռեկորդային շոգն իր գագաթնակետին է հասել անցած հանգստյան օրերին: Շաբաթ օրը գրանցվել է ընդհուպ 32 աստիճան տաքություն, իսկ կիրակի՝ Ալյասկային սահմանակից Յուկոն շրջանից ոչ հեռու՝ Նորթուեյում, ջերմաստիճանը բարձրացել է մինչև +33 աստիճան՝ գերազանցելով 1942 թվականին գրանցված ռեկորդը:

Ռեկորդային շոգի հետևանքով հանգստյան օրերին հրդեհներ են բռնկվել և արագորեն տարածվել Ալյասկայի ամբողջ տարածքով մեկ:

Շաբաթ օրը Քենայ թերակղզում բռնկված հրդեհի հետևանքով առաջացել է պատմության մեջ ամենախիտ ծուխը:

Սաստիկ շոգը չորացնում է ամբողջ բուսականությունը և պայմաններ ստեղծում հրդեհների տարածման համար, ինչն էլ հենց տեղի է ունենում: 

Նշենք, որ Ալյասկան նոսր բնակեցված նահանգ է, և այստեղ հրդեհներ բավականին հաճախ են բռնկվում: Աղբյուրը հայտնում է, որ կիրակի օրվա դրությամբ Ալյասկայի տարբեր մասերում այրվել է ավելի քան 443 000 ակր տարածք: Բայց եթե տաք, չոր եղանակը շարունակվի, այն հեշտությամբ կհասնի մեկ կամ երկու միլիոն ակրի: Նշենք, որ 2004 թվականին այրվել էր գրեթե 6,2 մլն ակր:

 

 

Image result for Alaska Is Hot and on Fire