Մաստարայի ճանապարհին մեքենան կողաշրջվել է. 5 մարդ՝ այդ թվում 2 երեխա, հիվանդանոց է տեղափոխվել. Shamshyan.com
Երեկ, հուլիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 16։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 22 OS 419 համարանիշի ավտոմեքենայով Մաստարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գրիգորյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 68-ամյա Ա․Հ․-ն, 38-ամյա Ք․Ա․-ն, 5-ամյա Ա․Գ․-ն, և 1-ամյա Հ․Գ․-ն, մամնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










