Հայտնի են Էլվիս Փրեսլիի դերի գլխավոր հավակնորդները (լուսանկար)

16:24 • 02.07.19

One Direction խմբի մենակատար Հարի Սթայլսը և ամերիկացի դերասան Անսել Էլգորտը («Դիվերգենտ», «Աստղերն են մեղավոր») ռեժիսոր Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմում 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչ Էլվիս Փրեսլիի դերի գլխավոր հավակնորդներն են, հաղորդում է The Independent-ը:

The Hollywood Reporter-ի տվյալներով՝ «ռոքնռոլի արքայի» մասին կենսագրական ֆիլմի քասթինգին Էլգորտից ու Սթայլսից բացի մասնակցել են նաև Ահարոն Թեյլոր Ջոնսոնը, Օսթին Բաթլերը և Մայլս Թելլերը:

Հաղորդվում է, որ Էլվիս Փրեսլիի դերակատարին կընտրեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Ֆիլմում կնկարահանվի նաև օսկարակիր դերասան Թոմ Հենքսը, որը կմարմնավորի Էլվիս Փրեսլիի մենեջերին՝ Թոմ Փարքերին:

 

Картинки по запросу Harry Styles and Ansel Elgort among actors to test for Elvis Presley in Baz Luhrmann biopic

Картинки по запросу Elvis Presley in Baz Luhrmann biopic

 

Հայտնի են Էլվիս Փրեսլիի դերի գլխավոր հավակնորդները (լուսանկար)