Օրեր տևած բողոքի ցույցերի և երեկվա բռնի գործողությունների արդյունքում Հոնկոնգի իշխանությունները հրաժարվել են վիճահարույց արտահանձնման մասին օրենքից (լուսանկարներ)
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի վարչապետ Քերի Լեմը հուլիսի 2-ին հայտարարել է շրջանում բողոքի ցույցերի հանգեցրած արտահանձնման մասին օրենքից հրաժարվելու մասին, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ըստ նրա՝ վիճահարույց օրինագիծն այլևս չի ներկայացվի Օրենսդիր խորհրդին:
Հոնկոնգի կառավարության առաջարկած օրինագծի առաջադրումը վերջին 3 տասնամյակում խոշորագույն բողոքի ցույցերն է առաջացրել շրջանում:
Երկուշաբթի՝ հուլիսի 1-ին, բողոքի ցույցերը սրվել էին: Հարյուրավոր ցուցարարներ շրջափակել էին խորհրդարանը: Որոշ ցուցարարներ խորհրդարանի շենքի պատերին բողոքի ցույցերի կարգախոսներն են գրել և վնասել շենքը:
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում էին ամռան սկզբից: Ցուցարարները դեմ են արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:
Շաբաթներ առաջ, մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:
Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Վերջին օրվա անկարգությունները՝ ֆոտոշարքով.















Riot police in Hong Kong fired tear gas in a bid to remove scores of protesters that broke into the city's legislature pic.twitter.com/50EhXnXEHG
— TicToc by Bloomberg (@tictoc) July 1, 2019










