Եթե չեն պատրասվում ոչինչ անել, ուզում եմ դիմել այլ երկիր փախստականի կարգավիճակի համար. Արամի 23-ի բնակիչ (տեսանյութ)

19:18 • 02.07.19

Արամի 23 հասցեի բնակիչներից Մադլենա Սարոյանը, արդեն մի քանի ամիս է, դիմում է պատկան մարմիններին: Նախ առաջարկել են տեղափոխվել «Գլենդել Հիլզ» թաղամաս, սակայն չի համաձայնվել՝ պատճառաբանելով, որ իր տունը Երևանի կենտրոնում է, և տրամադրվող տունը պետք է լինի հարակից փողոցներից մեկում:

Tert.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ Արամի 23-ի տներն ապրելու համար վերջանականապես անպիտան դարձան 2019 թվականի սկզբին, սակայն այդտեղ ապրող բնակիչներն այդպես էլ որևէ փոխհատուցում չեն ստացել:

«Եթե չեն պատրասվում ոչինչ անել, ես ուզում եմ դիմել այլ երկիր՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար: Այդպես գոնե այլ երկրում տանիք կունենամ»,- ասաց Մադլենա Սարոյանը:

Նա այժմ սեփական միջոցներով բնակվում է վարձով, իսկ իր տանն անօրինական բնակություն է հաստատել անօթևան տարեց կին: Վթարային տունը կյանքի սպառնալիք է կնոջ համար:

Մանրամասները՝ տեսանյութում: