Համացանցում են հայտնվել Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմից հատվածներ (տեսանյութեր)

13:31 • 02.07.19

«Սոնի» կինոստուդիան թողարկել է ամերիկացի կինոռեժիսոր, «Ոսկե Արմավենու» և «Օսկար»-ի դափնեկիր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմից երկու նոր տեսահոլովակ, գրում է korrespondent.net-ը:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Լեոնարդո Դի Կապրիոն  և Բրեդ Փիթը:
Ֆիլմում նկարահանվել են նաև այլ հայտնի դերասաններ՝ Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն և Լյուկ Փերին:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին: Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղ Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը:

Ֆիլմը հեռուսադիտողներին հասանելի կլինի այս տարվա օգոստոսի 8-ից: Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի շրջանակում:
 

 

Համացանցում են հայտնվել Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմից հատվածներ (տեսանյութեր)