Իզմիրում ադրբեջանական SOCAR-ի վարձակալած լցանավում պայթյուն է տեղի ունեցել. հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին (տեսանյութ)

11:59 • 02.07.19

Ներկայիս Թուրքիայի Իզմիրի նահանգում Petkim նավթաքիմիական համալիրի նավահանգստում պայթյուն է տեղի ունեցել լցանավերից մեկում: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, միջադեպի հետևանքով վիրավորվել են իտալացիներ և մեկ ռումինացի:

Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 2 մարդ, 14-ը գտնվում է ծանր վիճակում:

Պայթյունը տեղի է ունեցել իտալական դրոշի ներքո նավարկող նավից հեղուկ ածխաջրածինների բեռնաթափման ժամանակ: Նավը վարձակալել էր Socar Turkey-ը՝ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության ստորաբաժանումը: