«Աերոֆլոտ»-ից հետո դեպի Չեխիա թռիչքների դադարեցման մասին հայտարարած «Ուրալյան ավիաուղիները» վերականգնել է չվերթները
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչ այս հայտարարել էր հուլիսի 2-ից Եկատերինբուրգից և մերձմոսկովյան Ժուկովսկուց դեպի Չեխիա թռիչքները դադարեցնելու մասին, վերականգնել է դեպի Պրահա չվերթները, հայտնում է meduza.io-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թռիչքների դադարեցումը կապված է դեպի Պրահա չվերթների համար տրված թույլտվությունների՝ Չեխիայի ավիաիշխանությունների կողմից չեղարկման հետ: Ավելի վաղ նույն պատճառով Մոսկվայից դեպի Չեխիայի մայրաքաղաք մի քանի չվերթ էր չեղյալ հայտարարել նաև «Աերոֆլոտ» ավիափոխադրող ընկերությունը:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Աերոֆլոտ»-ի մեջ մտնող «Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Կառլովի Վարի թռիչքները:










