ՌԴ ռազմածովային ուժերին պատկանող ստորջրյա սարքում հրդեհի հետևանքով 14 նավաստի է զոհվել
Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմին պատկանող և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված սարքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նավաստի է զոհվել: Այս մասին հայտնում է meduza.io-ն՝ Պաշտպանության նախարարությանը հղումով:
Նշվում է, որ սարքը գիտահետազոտական է եղել: Նավաստիների մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:
Հրդեհը բռնկվել է հուլիսի 1-ին՝ ՌԴ տարածքային ջրերում: Սարքն ուսումնասիրելիս է եղել Համաշխարհային օվկիանոսի հատակը:










