KIA Sorento-ն դուրս է եկել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել. կա տուժած. Shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մյասնիկ Գ.-ն իր վարած KIA Sorento մակնիշի 77 VP 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Մյասնիկ Գ.-ն տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի (բժշկական կենտրոնի) շտապօգնության բժիշկների կողմից:












