Ադրբեջանում հուլիս ամսին ձյուն է տեղացել
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի բարձր լեռնային գոտում՝ Մեծ Կովկաս լեռնահամակարգի հարավային լանջերում, ձյուն է տեղացել, հաղորդում է APA TV հեռուստաալիքը:
Նշվում է, որ վերջին օրերին Ադրբեջանի հյուսիս-արևելյան շրջանում անկայուն եղանակ է նկատվում:
Այս օրերին շրջանում շարունակվում են կարճառև անձրևները, օդի ջեմաստիճանն իջել է մինչև +20 աստիճան, իսկ հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը սնդիկի սյունն իջել է՝ գրանցելով +13 աստիճան:










