Ուկրաինայում 60 մլն դոլար ընդհանուր արժողությամբ կոկաին է առգրավվել
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը 60 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 400 կգ կոկաին տեսակի թմրամիջոց է առգրավել, գրում է РИА Новости-ն՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Կնլազևին հղումով:
Կնյազևը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ առգրավված թրմանյութի մաքրության աստիճանը 90% է եղել: Նրա խոսքով՝ ոստիկանությունը դադարեցրել է հանցավոր սինդիկատի գործունեությունը, որը զբաղվել է Լատինական Ամերիկայի երկրներից Արևմտյան Եվրոպա թմրանյութերի ներկրմամբ:
Իրավապահ մարմինները 3 անձի են ձերբակալել, որոնք համարվում են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Ուկրաինայի Օդեսայի շրջանում ծովային ճանապարհով մաքսանենգության խոշոր դեպք էր բացահայտվել. առգրավվել էր 51 մլն դոլար արժեքով 257 կգ կոկաին, որը ներկրվել է Էկվադորից և նախատեսվում էր եվրոպական երկրներ հասնել:










