Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 16 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների պատճառով (լուսանկարներ)

10:16 • 02.07.19

Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 16 մարդ է մահացել տեղատարափ անձրևների պատճառով, հաղորդում է տեղական NDTV հեռուստաալիքը:

Ամենաուժգին մուսոնային անձրևներն այս շրջանում սկսվել են կիրակի և մինչ այժմ չեն դադարում: Մասնագետների համաձայն՝ անցած օրվա ընթացքում տեղումների ծավալը ռեկորդային է դարձել վերջին տասը տարվա ընթացքում: Ջրի հզոր հոսանքները հեղեղել են փողոցները՝ անհնարին դարձնելով ճանապարհային երթևեկությունը: Երեքշաբթի բոլոր պետական և մասնավոր հաստատությունների մեծ մասը փակ է, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանգստյան օր է հայտարարվել:

Ոստիկանությունը հաղորդել է Մալադ Իսթ շրջանում պատի փլուզման մասին, որի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Իշանությունները չեն բացառում, որ փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել: Նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել Մումբայի այլ շրջաններում. հորդառատ անձրևների պատճառով բնակելի շենքերի պատերն ու առաստաղները չեն դիմանում և փլուզվում են:

Վատ եղանակի պատճառով Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը հրաժարվել է ընդունել և չեղյալ է հայտարարել արդեն ավելի քան 100 չվերթ: Օդերևութաբանները ենթադրում են, որ տեղատարափ անձրևներն առաջիկա մի քանի օրերին դեռևս չեն լքի այդ տարածաշրջանը:

 

 

1pbu9q08

Image result for In Mumbai, Heaviest Rain In 24 Hours In A Decade, 16 Dead, Holiday Today

Image result for In Mumbai, Heaviest Rain In 24 Hours In A Decade, 16 Dead, Holiday Today

Related image