Որևէ վատ բան չեմ արել. ՌԴ դեսպանը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին. Armlur.am
Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ արտահայտում են Ռուսաստանում՝ որևէ վատ բան չեմ արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում լավ չեն ընդունել նրա հանդիպմանը պաշտոնաթող նախագահի հետ, իսկ Ռուսաստանում կարծում են՝ ոչ մի վատ բան չկա դրանում:
Նա նշել է, որ իր կարծիքով դեսպանի պարտականությունն է հանդիպել քաղաքական, հասարակական, պետական գործիչների, նաև իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հետ:
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում, դրա համար են քննադատությունները, դեսպանն ասաց, որ արդեն մեկնաբանեց և ավելացնելու բան չունի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ հունիսի 13-ին հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում, այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրությունում։










