Հրազդանի կիրճում այրվել է 3000 քմ խոտածածկույթ

01:44 • 02.07.19

Հուլիսի 1-ին, ժամը 20:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ դեպի ձորը տանող հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:22-ին: Հրազդանի կիրճում այրվել է խոտածածկույթ (մոտ 3000 քմ):