Բարսելոնայում թալանել են Քաթարի թագավորական ընտանիքի անդամների հյուրանոցային համարը
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար շրջանի կենտրոն Բարսելոնա քաղաքում անհայտ անձինք Քաթարի թագավորական ընտանիքի անդամների հյուրանոցային համար են ներխուժել և գողություն կատարել, գրում է La Vanguardia պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ դեպքը տեղի է ուենցել հունիսի 29-ին քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Գողերը չհրկիզվող պահարանից ոսկյա զարդեր և ժամացույց են հափշտակել, որոնց ընդհանուր արժեքը չի գերազանցում 100 000 եվրոն:
Նշվում է, որ դա այդ օրը կողոպտված միակ համարն է եղել, ինչի առնչությամբ ոստիկանությունը ենթադրում է, որ գողերն իմացել են՝ ովքեր են գիշերում տվյալ համարում: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:










