ԱՄՆ-ում կինը մահացել է փոշի շնչելուց

01:40 • 02.07.19

ԱՄՆ-ում 42-ամյա կինը մահացել է վարակից, որը նրա օրգանիզմ է թափանցել փոշի շնչելու հետևանքով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հիվանդության հիմնական կրողները սպիտակաոտք գերմանամկներն են, իսկ վարակը մարդու օրգանիզմում է հայտնվում շնչուղիներով:

Նշվում է, որ եթե փոշի բարձրանա այն վայրերում, որոնցում ապրում են վերոնշյալ կրծողները, ապա վարակը կհայտնվի օդում, որից էլ հեշտությամբ կներխուժի մարդու օրգանիզմ: Հիվանդությունը մարդուց մարդ չի փոխանցվում:

Մաքինլի շրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, մարդկանց խորհուրդ են տվել նկուղներ մտնելուց առաջ վարակազերծել տեղանքը: Այս տարի շրջանում ևս մեկ նման դեպք էր արձանագրվել, սակայն հիվանդի կյանքը հաջողվել էր փրկել: