Լիբիական նավթի համար մղվող պայքարում բնակիչները զրկվել են խմելու ջրից. Reuters (լուսանկարներ)

18:10 • 02.07.19

Լիբիական նավթի համար մղվող պայքարում բնակիչները զրկվել են խմելու ջրից, գրում է Reuters գործակալությունը:

Ջրամատակարարման խափանումներն Արևմտյան Լիբիայում սովորական երևույթ են դարձել գրեթե ութ տարի՝ Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից ի վեր, սակայն այժմ ավելի մեծ ճգնաժամ է հասունանում մի երկրում, որը բաղկացած է անապատից և պառակտվել է մրցակից վարչակազմերի պայքարից, գրում է լրատվամիջոցը:

Լիբիայի արևմտյան մասում դժվարացել է մաքուր ջրի հայթայթումը, քանի որ և՛ էներգահամակարգը, և՛ ջրի կառավարման համակարգը վնասվել են Լիբիայի արևելյան հատվածը վերահսկող Խալիֆա Խաֆթարին հավատարիմ ուժերի կողմից Տրիպոլիի վրա հարձակման հետևանքով:

«Խմելու ջրի հայթայթումն ամենօրյա խնդիր է իմ ընտանիքի համար»,-ասել է տեղի բնակիչներից մեկը, որը Տրիպոլիի սրճարաններից մեկում գանձապահ է աշխատում: Նա շշալցված ջուր է գնում, երբ կարող է, կամ օգնություն է ստանում, երբ գումարը վերջանում է: Մյուսներն էլ ջրամբարներից են օգտվում՝ հուսալով, որ խնդրին լուծում կտրվի:

Թալանը և անտարբերությունն այս իրավիճակը ճգնաժամի են հասցրել, ինչից օգտվում են զինված խմբավորումները:

Մայիսին գրոհայինները, փորձելով գործող վարչակազմից ազատ արձակել ձերբակալված ազգականին, ջրամատակարարման աշխատակիցներին ստիպել են երկու օրով անջատել ամբողջ Տրիպոլիի ջրամատակարարումը:

ՄԱԿ-ը բոլոր կողմերին զգուշացնում է, որ ջուրը չպետք է պատերազմի զենք դառնա, սակայն ջրամատակարարման համակարգն արդեն խիստ վնասվել է Լիբիայի արևմուտքում, որտեղ էլ գտնվում է մայրաքաղաքը:

Image result for n battle for Libya's oil, water becomes a casualty

Image result for n battle for Libya's oil, water becomes a casualty

 Image result for n battle for Libya's oil, water becomes a casualty