Թաիլանդ հանգստի մեկնած բրիտանացի թոշակառուն մահացել է «Աննաբելը վերադառնում է տուն» սարսափ ֆիլմը դիտելու ժամանակ (տեսանյութ)
Անցյալ գիշեր բրիտանացի 77-ամյա թոշակառուն մահացել է ռեժիսոր Գարի Դոբերմանի «Աննաբելը վերադառնում է տուն» սարսափ ֆիլմը դիտելիս: Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդի Պատտայա քաղաքում, որտեղ թոշակառուն հանգստի էր մեկնել, հաղորդում է Daily Mail-ը:
Նշենք, որ ֆիլմն ԱՄՆ-ում թողարկվել է այս տարվա հունիսի 26-ին:
Ֆիլմի ավարտից հետո, երբ միացել են լույսերը, թոշակառուի կողքին նստած կինը նրան մահացած է հայտնաբերել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը «ցնցվել» է նրան մահացած հայտնաբերելով և կինոթատրոնի աշխատակիցներին օգնության է կանչել, որոնք շտապօգնություն են կանչել:
Կինոթատրոնի աշխատակիցների խոսքով՝ այդ դեպքը կինոթատրոնի այցելուներին շատ է վշտացրել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է մահացել օտարերկրացին, որի անունը չի հաղորդվում: Բժիշկները դիահերձում կանցկացնեն՝ մահվան իրական պատճառը պարզելու համար:











