Իտալական և ամերիկյան լավագույն մեքենաներն արդեն Հայաստանում են (լուսանկարներ)

13:22 • 03.07.19

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» (Fine cars of Armenia) ընկերությունը հանդիսանում է իտալա–ամերիկյան «Fiat Chrysler Automobiles Group (FCA)» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն այսուհետ նորաբաց ցուցասրաhում կներկայացնի աշխարհահռչակ Alfa Romeo, Jeep, Fiat, Fiat Professional, Dodge, Chrysler և RAM ապրանքանիշները:

Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացրած «Ֆայն Քարս օֆ Արմենիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Աղիլիի խոսքերով՝ Հայաստանում ներկայացված են ավտոմեքենաներ, գրեթե բոլոր երկրներից՝ Գերմանիա, Կորեա, Ճապոնիա: Նորաբաց ցուցասրահը մեկտեղել է իտալա–ամերիկյան 7 բրենդ՝ դառնալով իր մասշտաբով միակ մուլտիբրենդ ցուցասրահը Կովկասում:

«Հայերը սիրում են մեքենաներ, սիրում են լավ ու շքեղ մեքենաներ, սիրում են ջիպ: Մինչ օրս Հայաստանում ներկայացված բոլոր «ջիպերն» անհայտ ծագումով էին, այսուհետ այս սրահում կներկայացվի միայն իրական Jeep-ը: Բոլոր ներկայացված մեքենաներն ապահոված են անվտանգության վերջին համակարգերով և համապատասխանում են Եվրո 6 ստանդարտին: Մեքենաները էկոլոգիապես մաքուր և չեն աղտոտում օդը: Դրանք անվտանգ են և՛ վարորդների համար, և՛ հասարակության: Ես շատ եմ սիրում Հայաստանը և տեղի ունեցող զարգացումներն ինձ ուրախացնում են»,- ասել է հիմնադիր տնօրեն Մայքլ Աղիլին:

«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը բանակցում է ՀՀ ոստիկանության հետ, նոր պարեկային մեքենաների մատակարարումը ստանձնելու համար:

«Alfa Romeo Giulia Իտալիայի ոստիկանության համար է, Dodge Durango-ն լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ի ոստիկանության կողմից, Dodge-ը լայն կիրառում ունի նաև արաբական և եվրոպական իրավապահ մարմիններում: Այն լավագույն մեքենան է ոստիկանության համար, քանի որ մասնագիտացված է հենց այդ ուղղությամբ: Այն ավելի ապահով է և ամբողջովին համապատասխանում է մասնագիտությանը բնորոշ տարբեր ռիսկային իրավիճակներին:»,- ասել հիմնադիր տնօրեն Մայքլ Աղիլին:

Երկհարկանի առաջնակարգ ցուցասրահն ունի 1600 մ2 մակերես և լիովին համապատասխանում է «Fiat Chrysler Automobiles group»-ի բոլոր չափանիշներին, ինչպես նաև այլ երկրներում գործող FCA ցուցասրահներին: Ամենաանհրաժեշտից մինչև շքեղություն` պատրաստ ընդունել ցանկացած հաճախորդի և տրամադրել ավտոմեքենա, որը ճշգրտորեն համապատասխանում է հաճախորդի պահանջներին: Բացի ամբողջովին նոր մոդելների շարքից, հաճախորդներին է ներկայացվում նաև վաճառքից հետո մատուցվող սպասարկման ծառայությունների սրահը, որտեղ բարձր որակավորմամբ մասնագետները կլուծեն ավտոմեքենաների հետ կապված ցանկացած խնդիր: Վաճառքից հետո մատուցվող

սպասարկման ծառայությունների սրահը հագեցած է բոլոր անհրաժեշտ պահեստամասերով` ապրանքանիշի հին և նոր հաճախորդների բարձրորակ սպասարկման համար:

«Անվտանգության տեսանկյունից մեքենաները համապատասխան են եվրոպական ամենաբարձր ստանդարտներին և նախատեսված են ամենատարբեր իրավիճակների համար: Սրահը առաջարկում է 2 կամ 3 տարի երաշխիք, առանց վազքի սահմանափակման: Որպեսզի պարզ լինի տարբերությունը՝ Հայաստանում նույն ժամանակահատվածով առաջարկվում է 100.000 կմ վազքով սահմանափակումով երաշխիք: Կոմերցիոն սեգմենտում, գործարարը մեքենա է փնտրում իր բիզնեսի զարգացման համար: Անկախ ոլորտից, երաշխիք տալով, որ մենք մեր մեքենաները կսպասարկենք անկախ շահագործման ծավալներից առանց վազքի սահմանափակման՝ խոսում է ներկայացվող մեքենաների բարձր որակի մասին: Մեքենաներն ամուր են, օրինակ Jeep-ը հարմարեցված մեր ճանապարհներին և լանդշաֆտին: Եթե դիտարկենք քաղաքային մեքենաները, ապա Fiat Tipo-ն հարմարեցված է անդրկովկասյան տարածաշրջանի համար»,- ասել է վաճառքի բաժնի տնօրեն Դանիել Վախրատյանը:

Վերին Անտառային 138/2 հասցեում գտնվող «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերության ցուցասրաhում ներկայացված աշխարհահռչակ մեքենաները նախատեսված են մասնավոր, կոմերցիոն և հանրային ոլորտի համար:















 Լրագրող՝ Լուսինե Զարայելյան