ԱՄՆ-ում մեկնարկել են Հարի Փոթերի մասին պատմող հեռուստասերիալի նկարահանումները

23:43 • 03.07.19

Ամերիկյան ֆիլմարտադրության Warner Bros. խոշոր կոնցեռնը սկսել է Հարի Փոթերի մասին պատմող հեռուստասերիալի նկարահանումները, գրում է wegotthiscovered.com կայքը:

Խոսքը Հարի Փոթերի մասին պատմող հայտնի ֆիլմաշարի փրիքվելի մասին է, որը հնարավոր կլինի դիտել նոր՝ WarnerMedia հեռարձակման ծառայությունով: Հեռուստասերիալի իրադարձությունները տեղի կունենան Հոգվարթսում և մի քանի եվրոպական երկրներում:

Հեռուստասերիալի սյուժեն հույժ գաղտնի է պահվում, բոլոր կերպարները նոր են: Հեռուստասերիալին ու հայտնի ֆիլմաշարին միավորում է միայն գործողությունների վայրը:

Հեռուստասերիալի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ նկարահանման աշխատանքները սկզբնական փուլում են: Նվում է, որ սա Warner Bros.-ի համար կարևոր նախագիծ է, քանի որ նոր սթրիմինգ ծառայությունը կմրցակցի Netflix-ի և DisneyPlus-ի հետ:

Հիշեցնենք, որ Հարի Փոթերի մասին պատմող վերջին ֆիլմը՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2»-ը, էկրան է բարձրացել 2011թ.-ին:

ԱՄՆ-ում մեկնարկել են Հարի Փոթերի մասին պատմող հեռուստասերիալի նկարահանումները