ԱՄՆ-ում մահացել է Ford Mustang մեքենայի ստեղծողը

10:06 • 03.07.19

ԱՄՆ-ում 94 տարեկանում կյանքից հեռացել է մեքենաշինական արդյունաբերության ամենահայտնի դեմքերից մեկը՝ Լի Յակոկան, որն արդեն դասական դարձած Ford Mustang մոդելի ստեղծողն է:

Ինչպես հայտնում է TMZ-ն, մահվան լուրը հաստատել է Յակոկայի ընտանիքը՝ չհրապարակելով մահվան պատճառները:

Աղբյուրը մանրամասնում է, որ ժամանակին Յակոկան զբաղեցրել է Chrysler ավտոբրենդի ղեկավարի պաշտոնն ու 1980-ական թվականներին ընկերությունը փրկել սնանկությունից:

Գործարարն իր կարիերան սկսել է 1946թ.՝ որպես ինժեներ աշխատելով Ford Motor Company-ում, որտեղ նա 1964թ. ստեղծել է առաջին Mustang-ը:

Տարիներ անց նա զբաղեցրել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:Այնուհետև Յակոկան աշխատանքի է անցել Chrysler-ում՝ այնտեղ ևս զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոնը: