Նոր տեսանյութ՝ «օրենքով գող» Անդիկի սպանությունից

17:28 • 03.07.19

Համացանցում նոր տեսանյութ է տարածվել Անդրանիկ Հարությունյանի («օրենքով գող» Անդիկի) սպանությունից։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել երեկ՝ Նոր Նորքում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ սպանության հանգամանքները պարզվում են:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10 -ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  բժշկական կենտրոն» -ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով:  


Lurer.com-ի տարածած նոր տեսանյութը կարող եք դիտել ստորև։


Նշենք, որ ավելի վաղ սպանության վայրից մեկ այլ տեսանյութ էր հրապարակվել
PastinfoTV–ն, որը կարող եք դիտել ստորև։