Հոնդուրասի ափերի մոտ ձկնորսական նավի խորտակման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել

12:17 • 04.07.19

Կենտրոնական Ամերիկայում գտնվող Հոնդուրասի ափերի մոտ ձկնորսական նավի խորտակման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել: Նշվում է, որ օմարներ (ծովային տասնոտանի խեցգետին) բռնելու դուրս եկած նավակը եղանակային վատ պայմաննների պատճառով շրջվել է, փոխանցում է Reuters գործակալությունը:

Հոնդուրասի զինված ուժերի ներկայացուցչի հաղորդմամբ՝ 47 մարդ փրկվել է:

Այս սեզոնին Հոնդուրասի ատլանտյան ափերին բազմաթիվ նավակներ են հավաքվում՝ օմարներ բռնելու նպատակով:

Ավելի վաղ, նույն շրջանում մեկ այլ ձկնորական նավակ էր շրջվել՝ կրկին վատ եղանակի պատճառով, սակայն նավակում գտնվող 49 հոգին փրկվել էր:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հոնդուրասից օմարների արտահանումը 2018-ին կազմել է 46 մլն դոլար, այն հիմնականում արտահանվում է ԱՄՆ: