Հայաստանի և Սինգապուրի միջև համաձայնագիր կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ

12:45 • 04.07.19

Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր կստորագրվի:

Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում:

«Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվելու է Սինգապուրում»,- տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի:

«Սա շատ ողջունելի ու պրակտիկ արտահայտություն է, որը տալիս է կոնկրետ արդյունք այցի կոնտեքստում»,-ասաց նախարարը։