Լուկաշինում վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը դանակով հարվածել է հոր այտին

13:40 • 04.07.19

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: