Գեղարքունիքի մարզում «07»-ի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու, ով մահացել է. Shamshyan.com
Երեկ, հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 16։30-ի սահմաններում VAZ 2107 մակնիշի 35 MP 275 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43․2 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչներ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 69-ամյա Լևիկ Հակոբյանն է, իսկ դիակից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 07-ը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։










