Amazon-ը կողմնորոշվել է «Մատանիների տիրակալը» հեռուստասերիալի ռեժիսորի հարցում

05:08 • 04.07.19

Amazon ստուդիան ընտրել է ռեժիսորին, որը կնկարահանի «Մատանիների տիրակալը» հեռուստասերիալը: Այդ պաշտոնը վստահվել է իսպանացի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնային: Այս մասին տեղեկացնում է Deadline-ը:

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախագծին և այս թիմին միանալը: Չեմ համբերում, թե երբ հեռուստադիտողին կվերապատմեմ այս պատմությունը»,- ասել է Բայոնան:

Իսպանացի ռեժիսորն աշխատել է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմում: Amazon-ի ներկայացուցիչները նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդում: Նշվում է միայն, որ հեռուստասերիալը կլինի ընկերության ամենամասշտաբային նախագծերին մեկը:

Amazon-ը կողմնորոշվել է «Մատանիների տիրակալը» հեռուստասերիալի ռեժիսորի հարցում