Գյումրիում BMW-ն բախվել է ջրցան «ԶԻԼ»-ին, որը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են BMW մակնիշի 10 NV 555 համարանիշի և ЗИЛ-130 մակնիշի ջրցան ավտոմեքենան։ Բախման հետևանքով ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ջրցան ավտոմեքենան հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում։










