Բաքվի առևտրի կենտրոնում արաբների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

12:34 • 04.07.19

Բաքվի առևտրի կենտրոններից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել արաբ զբոսաշրջիկների և տեղի բնակիչների միջև, հաղորդում է minval.az-ը:

Միջադեպի ականատեսներից մեկը տեսագրել է ծեծկռտուքը:

Հաղորդվում է, որ արաբները բարձրաձայն և անպարկեշտ հայհոյանքներ են հնչեցրել, անգամ միջնամատ ցույց տվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արաբների և ադրբեջանցիների միջև ծագած կոնֆլիկտին միջամտել են առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները։ Անվտանգության աշխատակիցները չեն կարողացել հանդարտեցնել վեճը և ստիպված են եղել դիմել ոստիկանության օգնությանը: