Սանկտ Պետերբուրգի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևների հետևանքով (լուսանկարներ, տեսանյութ)

11:13 • 04.07.19

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի փողոցները հեղեղվել են հորդառատ անձրևների հետևանքով: Հեղեղված փողոցները ցուցադրող տեսանյութերը հրապարակվել են «ВКонтакте» սոցցանցում:

Կադրերում երևում է՝ ինչպես են մեքենաներն անցնում հեղեղված փողոցներով:

Հաղորդվում է, որ 20 րոպեում քաղաքում տեղացել է ավելի քան 22 մմ տեղում:

Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, հեղեղումները 9-բալանոց խցանումների են հանգեցրել: Ճանապարհներին ավելի քան 15 կմ-անոց խցանումներ են առաջացել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հորդառատ անձրևներ կտեղան նաև այսօր:

 

 

Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ: