Հնագույն Բաբելոն քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

23:38 • 05.07.19

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հնագույն Բաբելոն քաղաքը, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում, ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հանձնաժողովի թվիթերյան էջից:

Նշվում է, որ նման որոշում ընդունվել է Բաքվում՝ համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նստաշրջանի ժամանակ:

Բաբելոնը Հին Միջագետքի քաղաքներից է եղել՝ հին աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը: Այն եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը:
 
Քաղաքի՝ 10 ² կմ տարածքով ավերակները գտնվում են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 90 կմ դեպի հարավ:



Հնագույն Բաբելոն քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում