Սթիվի Ուոնդերը խոստովանել է, որ երիկամի փոխպատվաստման կարիք ունի

15:23 • 07.07.19

Հայտնի երաժիշտ Սթիվի Ուոնդերը խոստովանել է, որ այս տարվա սեպտեմբերին երիկամի փոխպատվաստման վիրահատություն կտանի, գրում է Daily Mail-ը:

69-ամյա երաժիշտը մանրամասնել է, որ համապատասխան դոնորն արդեն կա:

Երաժշտի խոսքով՝ նախքան այդ ինքը ևս մի քանի շոու կկազմակերպի, այնուհետև կգնա հանգստանալու, որպեսզի դրանից հետո վիրահատվի:

Հատկանշական է, որ Ուոնդերն իր առողջական վիճակի մասին հայտնել է լոնդոնյան համերգի ժամանակ՝ անմիաջապես բեմից: Երկրպագուներն ի նշան աջակցության ծափահարել են նրան:

Սթիվի Ուոնդերը խոստովանել է, որ երիկամի փոխպատվաստման կարիք ունի