Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (լուսանկարներ)
Ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հեղինակած ութ շենքերը, այդ թվում՝ Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանը (աշխարհում ժամանակակից արվեստի հավաքածուներով առաջին թանգարաններից մեկը) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, հաղորդում է hyperbeast.com-ը:
Միջազգային կազմակերպության պաշտպանության տակ են առնվել ճարտարապետի ամենանշանավոր աշխատանքները, այդ թվում՝ Փենսիլվանիայում «Տուն ջրվեժի տակ» շքեղ ամառանոցը և Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանի շենքը:
Այս ցանկի գոյության պատմության մեջ առաջին անգամ դրանում ներառվել է ժամանակակից ամերիկյան ճարտարապետական կառույց:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ծրագիրը մեկնարկել է 1972 թվականին:
Անցյալ շաբաթվա վերջին հայտնի է դարձել, որ Համաշխարհային ժառանգության ցուցակում են ներառվել Իրաքի հարավում Բաբելոնի ավերակները և ՌԴ Պսկով քաղաքում 12-17-րդ դարերի տասը յուրահատուկ տաճարներ:













