Disney-ը հրապարակել է Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի թրեյլերը
Disney-ը հրապարակել է «Մալեֆիսենտ 2» ֆիլմի ամբողջական թրեյլերը, հաղորդում է Life.ru-ն:
Կախարդ Մալեֆիսենտի կերպարը, ինչպես առաջին մասում, կրկին մարմնավորելու է Անջելինա Ջոլին: Ֆիլմում կխաղան նաև Էլլ Ֆենինգը և Սեմ Ռայլին:
«Մալեֆիսենտ 2» ֆիլմի դեպքերը զարգանում են «Մալեֆիսենտ 1»-ի իրադարձություններից մի քանի տարի անց: Ֆիլիպն ամուսնության առաջարկ կանի Ավրորային, ինչին դեմ է Մալեֆիսենտը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:










