Սթինգն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Բելգիայում

01:41 • 09.07.19

Բրիտանացի երգիչ Սթինգը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Բելգիայի ջազ փառատոնին: Այդ մասին հայտնի է դարձել երաժշտի թվիթերյան էջում տեղադրված հայտարարությունից, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Գենտեի (Բելգիա) ջազ փառատոնին Սթինգի ելույթը չեղարկվել է բժշկի հորդորով: Տոմսերի վերադարձի մասին տեղեկություն կհրապարակի առաջիկայում»,- ասված է հայտարարության մեջ:

Սթինգի կարիերան սկսվել է 1977 թ-ին The Police ռոք խմբում, 1985-ից նա առանձնացել է խմբից և սկսել է ելույթները որպես անհատ կատարող: Երգիչն արժանացել է 10 Գրեմմիի, երկու Brit Awards-ի և Ոսկե գլոբուսի արձանակի, Էմմի մրցանակ և երեք Օսկարի: Երաժիշտը կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 մլն ալբոմ:

 

Սթինգն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Բելգիայում