Spirit. Բեյոնսեն «Առյուծ արքան» անվանումով նոր ալբոմից երգ է թողարկել

13:46 • 10.07.19

Հայտնի երգչուհի Բեյոնսեն The Lion King: The Gift անվանումով նոր ալբոմից երգ է թողարկել, գրում է US ամսագիրը:

37-ամյա երգչուհու նոր՝ Spirit երգը թողարկվել է հուլիսի 9-ին: 

Հայտնի է, որ երգչուհին հանդես է գալիս 1994 թվականի «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի Disney-ի նոր տարբերակում Նալա էգ առյուծի հնչյունավորմամբ և ֆիլմի հիման վրա ստեղծված The Lion King: The Gift անվանումով ալբոմի գործադիր պրոդյուսերն է: Ալբոմը, որը, ըստ նրա, «երաժշտական ձոն է դասական պատմությանը»,  կթողարկվի հուլիսի 19-ին:

Իր նոր ալբոմի համար երգչուհին «միավորել է իր սիրելի արտիստներից մի քանիսին՝ աֆրիկացի ամենատաղանդավոր և շնորհալի երաժիշտներին, որպեսզի հարգանքի տուրք մատուցի հայտնի ֆիլմին և աֆրիկյան երաժշտությանը»:

«Սա երաժշտական ֆիլմ է, պատմությունը նորովի պատմելու փորձ: Սա երաժշտական ժանրերի և համագործակցությունների խառնուրդ է»,-հայտնել է երգչուհին:

Նշենք, որ Walt Disney ստուդիան հրապարակել էր «Առյուծ արքան» մուլտֆիլմի հիման վրա ստեղծված նոր ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորը Ջոն Ֆավրոն է:

Հունիսին YouTube-ում հրապարակվել էր «Առյուծ արքան» ֆիլմի նոր թիզերը, որում հնչում է երգչուհի Բեյոնսեի ձայնը: 

 

Spirit. Բեյոնսեն «Առյուծ արքան» անվանումով նոր ալբոմից երգ է թողարկել