«Մատանիների տիրակալի» աստղը շուտով հայր է դառնալու

06:40 • 11.07.19

Դերասան էլայջա Վուդը, որը հայտնի է «Մատանիների տիրակալը» տրիլոգիայում մարմնավորած Ֆրոդո Բեգինսի կերպարով, շուտով հայր կդառնա, Газета-ի փոխանցմամբ՝ գրում է StarHit-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դերասանին օրերս տեսել են Լոս Անջելես փողոցներից մեկում մի աղջկա՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, որը եղել է հղիության վերջին շաբաթում:

Նշվում է, որ զույգին նկատել են խանութից դուրս գալիս: Դերասանի կողակիցը պարբերաբար ձեռքը որովայնին է պահել:

Աղբյուրը նշել է նաև, որ աղջկա ձեռքին մատանի է եղել, ինչը նշանակում է, որ Վուդը գաղտնի ամուսնացել է Կոնգսվեդի հետ կամ նրան ամուսնության առաջարկ է արել:

«Մատանիների տիրակալի» աստղը շուտով հայր է դառնալու