Մերիլին Մենսոնը կնկարահանվի Սթիվեն Քինգի վեպի սյուժեով հեռուստասերիալում
Ամերիկացի հայտնի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը հայտարարել է, որ կնկարահանվի «Դիմակայություն» սերիալում, որը նկարահանվում է սարսափ ժանրի հայտնի գրող Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա: Այս մասին նա հայտնել է Revolver ամսագրին տված հարցազրույցում:
Երաժիշտը մանրամասներ չի ներկայացրել հեռուստասերիալում իր դերի վերաբերյալ: Նա նշել է միայն, որ ինքն ու իր երաժիշտները հատուկ հեռուստասերիալի համար ձայնագրել են The Doors խմբի The End երգի քավեր տարբերակը:
Նախատեսվում է, որ հեռուստասերիալն էկրան կբարձրանա 2020թ.-ին և կհեռարձակվի CBS All Access ալիքով: Այն բաղկացած կլինի 10 մասից:










