Էկրաններին կհայտնվի Օստապ Բենդերի արկածների մասին նոր կինոսերիալ, հերոսին կմարմնավորի Սերգեյ Բեզռուկովը
Ալեքսանդր Ցեկալոյի «Սրեդա» ստուդիան նկարահանել է «Բենդեր» սերիալը, որը պատմում է խորհրդային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Տասներկու աթոռ» ու «Ոսկե ցլիկ» վեպերի գլխավոր հերոս Օստապ Բենդերի արկածների մասին: Օստապ Բենդերի դերը կատարել է հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը, գրում է «Վեդոմոստի»-ն:
Նախագծի պրոդյուսերի ու ներդրողի դերում հանդես է եկել Ալեքսանդր Մամուտի Rambler Group հոլդինգը, որի համար սա այս ոլորտում առաջին նման փորձն է:
«Բենդեր»-ը խորհրդային «Անորսալի վրիժառուներ»-ի և Գայ Ռիչիի հնարքների խառնուրդ է»,- մեկնաբանել է ինտերնետ-հոլդինգի ռեպերտուարային ռազմավարության և կոնտենտի գծով տնօրեն Սոֆյա Կվաշիլավան:
Սերիալը բաղկացած է չորս սերիայից, որոնցից ամեն մեկը նկարահանված է որպես լիամետրաժ ֆիլմ: Սկզբում հանդիսատեսն այն կդիտի կինոթատրոններում, իսկ հետագայում այն ընդլայնված տարբերակով հասանելի կլինի առցանց:
Ծրագրի բյուջեն չի բացահայտվում:










